«Իզվեստիա»․ Ղարաբաղի հարցով Մոսկվան առաջիկայում ակտիվ քայլեր կձեռնարկի

Վլադիմիր Եվսեևը ասում է, որ խոսքը եռակողմ ձևաչափով բանակցությունները վերսկսելու մասին է:
vladimir-evseev

azatutyun.am — Կրեմլին մոտ կանգնած «Իզվեստիա» թերթը Լեռնային Ղարաբաղի խնդրին առնչվող մի հոդված է հրապարակել, որում, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը, գրում է, թե Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկայում ակտիվ քայլեր են ձեռնարկելու, որպեսզի կողմերը փոխզիջում գտնեն բանակցություններում: Դրանք, թերթի տվյալներով, սկսվելու են արդեն առաջիկա օրերին:

ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական հարցերով փորձագետ Վլադիմիր Եվսեևը ասում է, որ խոսքը եռակողմ ձևաչափով բանակցությունները վերսկսելու մասին է:

«Ռուսաստանը ստիպված է լինելու միջամտել, հակառակ դեպքում, եթե չմիջամտի, մեծ հավանականություն կա, որ արդեն ամռանը կվերսկսվեն ռազմական գործողությունները», — նշում է Եվսեևը:

Ե՛վ «Իզվեստիա» թերթը, և՛ փորձագետն ասում են, որ այսօր խոսքը նախ և առաջ լարվածությունը նվազեցնելու մասին է:

Շարունակությունն՝ այստեղ

*

*