Հայաստան կայցելի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հանրապետության նախագահը։
mohammad-zarif-jahad

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 28-ին Հայաստան կայցելի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հանրապետության նախագահը։

Մոհամմադ Ջավադ Զարիֆը կհանդիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Նույն օրը նախատեսված են Հայաստանի և Իրանի արտգործախարարների բանակցությունները, որոնց արդյունքում նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները կմասնակցեն նաեւ հայ-իրանական բիզնես ֆորումի բացման արարողությանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները