Հայաստանն ու Եվրամիությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ. Մոգերինի

...խորհրդաժողովն անցկացվում է Եվրոպայի այս հատվածում՝ Հայաստանում:
mogerini

Հայաստանն ու Եվրոպական Միությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ։

Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ այս օրերին Երեւանում անցկացվող «Եվրոպական պլանավորման խորհրդաժողովի» մասնակիցներին հղած իր տեսաուղերձում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մոգերինին արձանագրել է, որ այս անգամ խորհրդաժողովն անցկացվում է Եվրոպայի այս հատվածում՝ Հայաստանում։

Ընդգծելով, որ նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում Հայաստանի հետ Եվրամիությունը երեք հիմնարար համաձայնագիր է կնքել, Մոգերինին հույս է հայտնել, որ դրանք կբարելավեն մարդկանց կյանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական Միությունում։

«Ստորագրեցինք նաեւ այլ համաձայնագրեր, որոնք կոչված են բարելավելու Հայաստանի եւ ԵՄ-ի կապակցվածությունն օդային եւ ցամաքային ճանապարհներով։ Խնդրել ենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին օգնել մեզ իրենց խորհուրդներով եւ առաջարկություններով, որպեսզի այս համաձայնագրերն իսկապես հաջողված լինեն», — նշել է Մոգերինին։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները