Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական Միություն օրակարգի մի շարք հարցեր:
zohrab-mnacakanyan-federiko-mogerini

Դեկտեմբերի 4-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

ԱԳՆ ղեկավարը և ԵՄ Բարձր ներկայացուցիչը քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն օրակարգի մի շարք հարցեր: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի նոր կառավարությունը մշտապես ի ցույց է դրել իր հանձնառությունը և քաղաքական կամքը՝ արդյունավետորեն կիրարկելու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և գործնական քայլեր է կատարել այս ուղղությամբ:

ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց Հայաստանի կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա բարեփոխումների իրականացման ուղղությամբ գրանցած ձեռքբերումները։ Անդրադառնալով Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ վստահելի և արդար ընտրությունների անցկացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։

ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաց Մնացականյանը ԵՄ պաշտոնյային տեղեկացրեց ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումները և վերահաստատեց Հայաստանի՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը։

*

*