Մնացականյանը ՀԱՊԿ ԱԳ նախարարներին ներկայացրել է ԼՂ խաղաղ գործընթացի՝ հայկական կողմի գնահատականները

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ նման ձևաչափով հանդիպումները լավ հնարավորություն են․․․
hapk,-handipum

Աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 5-ին մասնակցել է  ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:

ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձ են կատարել ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի օրակարգին՝ կարևորելով օրակարգային հարցերի շուրջ դիրքորոշումների համադրումը և Կազմակերպության շրջանակներում նախաձեռնությունների փոխադարձ սատարումը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ նման ձևաչափով հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում անդրադառնալու եվրոպական անվտանգության առջև ծառացած խնդիրներին և ուղենշելու դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք գործնական քայլերը:

ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև օրերս Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ Կազմակերպության կողմից ընդունած որոշումների կատարման ընթացքին:

ԱԳ նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գործընկերների հետ անդրադարձ է կատարել նախօրեին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպմանը և այս համատեքստում ներկայացրեց ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ հայկական կողմի գնահատականները:

*

*