Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Բրատիսլավայում

ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում...
zohrab-mnatsakanyan- mamedyarov

ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը»,- գրել է Նաղդալյանը:

*

*