11:06 - 18.04.2018
582 Դիտում
Լիբանանի նախագահ Միշել Աունը ընդունել է ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունիին։
Ըստ Aztagdaily-ի՝ Բագրատունին նախագահի հետ քննարկել է լիբանանյան իրադարձությունները, Տահրանում գումարված Արաբական լիգայի վեհաժողովի և տարբեր պատասխանատուների հետ իր հանդիպումների արդյունքները, ինչպես նաև Լիբանանի տնտեսական օժանդակության նպատակով տեղի ունեցած «Սետր»-ի միջազգային խորհրդաժողովին վերաբերող մանրամասներն ու դրան հաջորդելիք քայլերը:
Հանդիպումից հետո Բագրատունին նշել է, որ նախագահ Աունը ներկայացրել է ներքին լիբանանյան իրավիճակի մասին ՀՅԴ Լիբանանի Կոնտրոնական կոմիտեի դիրքորոշումներն ու քննարկել լիբանահայ համայնքին հուզող մի շարք հարցեր: