Լիբանանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ

Լիբանանի նախագահը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ․․․
cicernakaberd

Լիբանանի նախագահ Միշել Աունն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրան ուղեկցում էին տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո Լիբանանի նախագահը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետեւ Միշել Աունը շրջել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել թանգարանի հուշամատյանում, ինչպես նաեւ արծաթափայլ եղեւնի տնկել Հիշատակի ծառուղում:

 

*

*