Նալբանդյանը Միրզոյանին ներկայացրել է եռակողմ գագաթաժողովի արդյունքները

Երևանում հունիսի 22­ին տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը:
mirzoyan-nalbandyan

Երևանում հունիսի 22­ին տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը: Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ գագաթաժողովի արդյունքները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է.

«Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման շուրջ»։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձան Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցերին։

*

*