Քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանը մասնակցեց քվեարկությանը

Մանուկյանի խոսքով՝ քարոզարշավի ընթացքը բավարար էր:

ՀՅ Դաշնակցության քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը «Խնկո Ապոր» անվան գրադարանում տեղակայված ընտրատեղամասում կատարեց իր ընտրությունը:

Մանուկյանի խոսքով՝  «վարչապետի մասնակցությունը քարոզարշավին ավելի քաղաքական բնույթ հաղորդեց և մի փոքր շեղեց ընտրությունների ընթացքը: Վարչապետը խնդիր դրեց, որ, ընտրելով իր թիմի առաջադրած թեկնածուին, իրեն վստահության քվե կհայտնեն, ինչը, կարծում եմ, վարչական լծակի օգտագործում էր»,-ասաց Մանուկյանը:

Ըստ նրա՝ քաղաքացին այսօր բարձր ինքնագիտակցություն ունի: Մանուկյանը հույս ունի, որ յուրաքանչյուրը խղճի մտոք է քվեարկելու. «Շատ լավ մթնոլորտ է տիրում ընտրատեղամասերում, ոչ մի խնդիր դեռևս չի եղել: Ամեն ինչ իր բնականոն հունով գնում է»:

Մանուկյանը պատրաստակամություն հայտնեց, որ, անկախ ընտրությունների արդյունքից, թե ով կդառնա քաղաքապետ՝ պատրաստ է համագործակցել այդ ուժի հետ:

*

*