Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են հունիսին հանդիպել ՀՀ ղեկավարության հետ

Կողմերը քննարկել են խաղաղ գործընթացի առաջմղման ուղիները
minski-eahk-hamanaxagahner

Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են Հայաստանի ղեկավարությանը հանդիպել հունիսին: Այս մասին տեղեկացնում են ԵԱՀԿ լրատվական ծառայությունից: Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 15-ին հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Կողմերը քննարկել են խաղաղ գործընթացի առաջմղման ուղիները: Անձնական ներկայացուցիչը տեղեկացրել է շփման գծում հարաբերական կայունության մասին: Ադրբեջանի ԱԳ նախարարը արտահայտել է իր երկրի պատրաստակամությունը, որքան հնարավոր է շուտ, վերսկսելու ակտիվ բանակցությունները:

*

*