ՀՀ արտգործնախարարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը

Նախարար Մնացականյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը...

Հունիսի 22-ին Մինսկում՝ Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների լիագումար նիստի ընթացքում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է նաեւ արցախյան հակամարտությանը:

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ:

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ անվտանգությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններն են: Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի բանակցային գործընթացի արդյունավետության համար»,-ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*