ԱՄՆ Միչիգանի նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը

Այսպիսով, Միչիգանը դարձավ Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ 8-րդ նահանգը։
michigan-senat

ԱՄՆ Միչիգան նահանգի սենատը րոպեներ առաջ ընդունել է բանաձեւ, որով ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը եւ կոչ է անում ԱՄՆ-ի կառավարությանը՝ նույնն անել եւ խորացնել տնտեսական ու մշակութային կապերն Արցախի հետ՝ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման համար։

Այս մասին տեղեկացնում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից։

Բանաձեւը ներկայացրեց սենատոր Դեյվիդ Նեզեկը։

Այսպիսով, Միչիգանը դարձավ Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ 8-րդ նահանգը։

Ավելի վաղ նմանատիպ բանաձեւեր են ընդունել Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն, Լուիզանա, Կալիֆորնիա, Ջորջիա, Հավայի նահանգները։

 

*

*