Մհեր Մազմանյանն ազատ է արձակվել՝ հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ

Ազատամարտիկը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքը եւ համարում է, որ ոստիկանության գործողությունները պայմանավորված են իր քաղաքացիական ակտիվությունը զսպելու ցանկությամբ:
mher-mazmanyan

Մհեր Մազմանյանը 65-օրյա կալանքից հետո ազատ է արձակվել հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ: Նա ձերբակալվել էր հուլիսի 24-ին «Սասնա ծռեր»-ի գործով՝ մեղադրվելով 218, 219 եւ 235 հոդվածներով: Մհեր Մազմանյանին ձերբակալման պատճառը եղել է հեռախոսազրույցը, որի ընթացքում իր ընկերներից մեկի հետ քննարկել է Ոստիկանության պարեկապահակային խումբը գրաված «Սասնա ծռեր»-ի գործողությունները, նրանց միանալու եւ օգտակար լինելու հարցերը:

Ազատամարտիկը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքը եւ համարում է, որ ոստիկանության գործողությունները պայմանավորված են իր քաղաքացիական ակտիվությունը զսպելու ցանկությամբ: Նա հավաստիացրեց, որ այդ ամենն իրեն հետ չի պահելու ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունենալուց, նաեւ ընդգծեց, որ շուրջ 23 տարի Քաշաթաղում է ապրում, եւ դեռ Արցախյան ազատամարտի օրերին է որոշել, որ միշտ այնտեղ է ապրելու: Բայց այսօր իր եւ իր ընտանիքի հանդեպ ճնշումներն այդ երազանքը գրեթե անիրատեսական են դարձնում:

«Ես ինձ անարժան մարդ կհամարեի, եթե մնայի տանը, երբ որ ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորս համահավաք գնում էինք պայքարի, էդ օրն էլ եմ զանգել շատ ընկերների, քննարկել ենք մեթոդաբանությունը»,- ասում է Մհեր Մազմանյանը:

*

*