Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ գործերի հավատարմատարին

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող...
handipum

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 26-ին ընդունել է ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է կառավարության գերակայություններն ու երկրի տնտեսական զարգացման ուղղությամբ նախատեսված քայլերը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել երկկողմ համագործակցության հետագա զարգացման շուրջ:

*

*