Ըստ Մերկելի՝ Ռուսաստանն առանցքային դեր կխաղա ԼՂ հակամարտության կարգավորման գործում

«Մենք կօգտագործենք մեր շփումները, որպեսզի աջակցենք` լուծելու ղարաբաղյան հակամարտությունը»,- ասել է Գերմանիայի կանցլերը
angela-merkel-migrants

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Ռուսաստանն առանցքային դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

«Մենք կօգտագործենք մեր շփումները, որպեսզի աջակցենք Ռուսաստանի, ինչպես նաեւ Մինսկի խմբի մյուս համանախագահներ Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի կառավարություններին` լուծելու ղարաբաղյան հակամարտությունը»,- Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում ասել է կանցլերը:

Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանին որպես ռազմավարական գործընկեր է դիտարկում: Նա նաեւ կրկնել է իր հայտնի հակահայ տեսակետները:

*

*