«Մեր հայրենիք» անկախության երթ՝ Երեւանում

Չնայած այսօր բոլոր միջոցառումները հայրաքաղաքում էին կենտրոնացել, սակայն մայրաքաղաքը եւս անմասն չմնաց:

Չնայած այսօր բոլոր միջոցառումները հայրաքաղաքում էին կենտրոնացել, սակայն մայրաքաղաքը եւս անմասն չմնաց: Դաշնակցության Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կազմակերպել են «Մեր հայրենիք։ Ես եմ անկախության պաշտպանը» խորագրով անկախության երթ։

Միությունների կոչին միացել են բազմաթիվ քաղաքացիներ, կազմակերպություններ, ՀՄԸՄ ՀԱՍԿ սկաուտները։ Երթը մեկնարկել է Մատենադարանի հարակից տարածքից, առջեւից երիտասարդները կրել են հսկայական եռագույնը։

Երթի մասնակիցների շարքերում են եղել ավագ սերնդի հարյուրավոր ներկայացուցիչներ, կուսակցության պատասխանատու մարմինների անդամներ, տոնական օրերին Հայրենիք ժամանած մեր շատ հայրենակիցներ։ Ազգային հեղափոխական երգերի, վանկարկումների եւ սկաուտական փողային նվագախմբի երաժշտության ուղեկցությամբ մասնակիցները Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով երթով շարժվել են դեպի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը։

Հանրապետության հիմնադրի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո կայացել է ժողովրդական հավաքի բացումը։ Գլխավոր բանախոսը եղել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա, շնորհավորելով ներկաներին եւ ողջ հայությանը, հիշել է այն պատմական կարեւոր փուլերը, որով կերտվել է մեր անկախությունն ու անդրադարձել ներկային։ Սաղաթելյանը շեշտել է ներկայում եւս արձանագրվող վտանգավոր միտումները, լուսարձակի տակ պահելով հատկապես հանրային անհանդուրժողականությունը, պետական ինստիտուտների կազմաքանդումը, թշնամության մթնոլորտի սերմանումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*