Հայաստանում Միացյալ Թագավորության հայազգի դեսպանի նշանակումը չեղյալ է համարվել

Գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել Դեյվիդ Մորանը
mec-britania-despanatun

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի նշանակումը չեղյալ է համարվել։

Հայաստանում Միացյալ Թագավորության ֆեյսբուքյան էջում նշված .

«Պրն Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում՝ ելնելով գործառնական հանգամանքներից։ Պրն Գոգբաշյանն անցնելու է դիվանագիտական ծառայության մեկ այլ աշխատանքի։ Գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել պրն Դեյվիդ Մորանը՝ դեսպանի աստիճանով, որը կպաշտոնավարի մինչև նոր դեսպանի նշանակումը»։

Նոր հավատարմատարը դեսպան է եղել Շվեյցարիայում եւ Լիխտեյնշեյնում։ Մի քանի ամիս պաշտոնավարել է Վրաստանում։

Հիշեցնեք, որ Գոգբաշյանը Հայաստանում դեսպան էր նշանակվել 2019-ի օգոստոսին։

*

*