Մասիս Մայիլյանը Երեւանում հանդիպել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի պատվիրակության հետ

Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
masis-mayilyan-loran-voqie2

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 23-ին Երեւանում հանդիպել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակության հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մասիս Մայիլյանը ողջունել է Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի պատվիրակության այցը եւ նշել, որ այն նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ Օվերն Ռոն Ալպ շրջանի ու Արցախի կապերին։

Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատվիրակությունն այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ֆրանսիական պատվիրակությունը եղել է նաեւ ցեղասպանության թանգարան- ինստիտուտում՝ ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։

*

*