Մարտուն Գրիգորյանը կընդգրկվի ՀՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում

ԱԺ պատգամավորն ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջարկը:
martun-grigoryan

Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջարկը և ոչ կուսակցականի կարգավիճակով կընդգրկվի ՀՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում: Պատգամավորն այս մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Սոցիալապես ամենածանր պայմաններում գտնվող Շիրակի մարզից պատգամավոր ընտրվելն ինքնանպատակ չէ: Իմ գործունեության տասնամյա փորձն ապացուցում է, որ քաղաքական ճանապարհ պետք է անցնել այնպիսի ուժի հետ, որի հնարավորություններն ու միջոցները կկարողանաս ծառայեցնել մարզին ու քաղաքին»,- գրել է Մարտուն Գրիգորյանը:

Մարտուն Գրիգորյանը 2012թ. Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 34 ընտրատարածքից: 2015թ. մարտին, երբ ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին, Մարտուն Գրիգորյանը լքեց ԲՀԿ-ն:

*

*