Շրջանառության մեջ կդրվի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց հատուցման մասին նախագիծը

Նախագծի հեղինակներն են Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը
merti1-2008hhhh (1)
2008 թ. մարտի 1, Երեւան

ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ կդրվի ՀՀ ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց հատուցման մասին» օրինագիծը:

Այս մասին Սիմոնյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Շուտով շրջանառության մեջ կդրվի նաև Լենա Նազարյանի և իմ համահեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց հատուցման մասին» օրինագիծը: Նախապատրաստվում է նմանատիպ նախագիծ նաև 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժած անձանց հատուցման վերաբերյալ»,- գրել է Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է նաև, որ պատրաստվում է մեկ այլ օրենքի նախագիծ, որը կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին և քաղաքացիներին հնարավորություն կտա հոսանքի վճարների մինչև 10%-ի խնայողություններ անել:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները