ԱԺ-ն մարտի 13-ին կգումարի ար­­տա­­հերթ նիստ

Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
azgayin-joghov

Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողովի նախա­գահին առաջարկում է 2019 թվա­կա­նի մարտի 13-ին, ժամը 12:00-ին գումարել Ազգային ժողովի ար­­տա­­հերթ նիստ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Նիստի օրակարգում կընդգրկվի «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոց­ների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո­խու­թյուն կատարելու մասին» նախագիծը:

 

*

*