Վրաստանի նախագահն Արմեն Սարգսյանին հրավիրել է Թբիլիսի

․․․ ներկա գտնվելու Վրաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը:
margvilashvili-armen-sargsyan

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը:

Անդրադարձ է եղել նաև հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին:

Նախագահ Մարգվելաշվիլին հրավիրել է Հայաստանի նախագահին՝ մայիսի 26-ին այցելելու Թբիլիսի և ներկա գտնվելու Վրաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը:

*

*