ՀՀ վարչապետը ճաշել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ

«Բաժակ բարձրացրի հայ-ռուսական բարեկամության համար...»
margarita-simonyan

Ռուսական միջազգային անգլալեզու RT, ինչպես նաև Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ճաշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին Մարգարիտա Սիմոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Այս պահին ճաշում ենք Փաշինյանի հետ: Երեկ նա հարցազրույց է տվել մեր հեռուստաընկերությանը, իսկ այժմ ճաշի սեղանին ես բաժակ բարձրացրի հայ-ռուսական բարեկամության համար և հետաքրքրվեցի, թե ինչ է նա մտածում այդ բարեկամության մասին: Նա ասաց, որ այժմ հարաբերությունները ոչ թե վատ, այլ ավելի լավ կլինեն, և նա համոզված է, որ դրանք արդեն ավելի լավն են դարձել: Հենց դրա համար էլ խմեցինք»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը:

Նա հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է, որ ՀՀ վարչապետի հետ ճաշի ընթացքում հայկական գինի են խմել:

*

*