Մանվել Գրիգորյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Կայացած փակ և գաղտնի քվեարկությամբ 81 պատգամավոր կողմ քվեարկեց որոշմանը

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում Ազգային ժողովը համաձայնություն տվեց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն և նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն:

Կայացած փակ և գաղտնի քվեարկությամբ 81 պատգամավոր կողմ քվեարկեց որոշմանը, դեմ՝ 3-ը, ևս 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Այժմ պատգամավորները քվեարկում են Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ:

*

*