Մամեդյարովը միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա

...ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում
elmar-mamedyarov-adrbejan1 (1)

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը հզոր ազդակ ուղարկել և ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ միջազգային իրավունքին լիովին հետևելու նպատակով, ինչպես նաև անհապաղ ու անվերապահ իրականացնելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերը»,-ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում։

Մամեդյարովն ավելացրել է, որ Հայաստանի նոր իշխանությունը պետք է հասկանա, որ Հայաստանի տնտեսության զարգացման ու պետության բարգավաճման մասին խոստումները հնարավոր չեն իրականացնել «առանց  խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների ու իր հարևանների ինքավարություն ու տարածքային ամբողջականության նկատմամաբ ունեցած հարգանքի։ Եթե Հայաստանի նոր ղեկավարությունն իրեն համարում է ժողովրդավար, ապա նրանք պետք է գործեն օրենքի գերակայությանն ու ժողովրդավար արժեքներին համապատասխան»։

«Ադրբեջանը խնդրի քաղաքական ճանապահով լուծմամբ ամենաշահագրգիռ կողմն է»,-ասել է Մամեդյարովը։

*

*