ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի ԱԳ նախարարները մոտ ապագայում կհանդիպեն

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
nalbandyan-mamedyarov-lavrov

Մոտ ապագայում Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում տեղի կունենա: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

«Որպեսզի այդ բանակցություններն արդյունավետ լինեն, մենք պետք է սպասենք  Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ավարտին»,- ասել է Մամեդյարովը:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի նախագահի հետ ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված լայնածավալ քննարկումներ են ունեցել, փոխանակվել են մտքերով:

«Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո մենք կվերադառնանք խնդրին»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Անդրադառնալով արցախա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը՝ նա նշել է, որ այդ լարված վիճակը ցույց է տալիս, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, իսկ բանակցություններում պետք է առաջընթաց արձանագրվի:

*

*