Պաշտոնական Երեւանը հերքում է Մամեդյարովի հայտարարությունը

․․․իբր Հայաստանը անդրադարձ է կատարել, այսպես կոչված, «Լավրովի պլանին»:

Հայկական կողմն արձանագրում ու, հաճախ, նաեւ ստիպված է լինում արձագանքել ադրբեջանական կողմի հռետորաբանությանը, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող հայ-ադրբեջանական հանդիպումների վերաբերյալ պաշտոնական Բաքվի մեկնաբանություններին:

«Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով այս պահին որեւիցե փաստաթուղթ չեն քննարկում»,- սա լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը: Իսկ առիթը Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունն էր, թե իբր Բրատիսլավայում կայացած վերջին հանդիպման ժամանակ Հայաստանը անդրադարձ է կատարել, այսպես կոչված, «Լավրովի պլանին»:

Օրեր առաջ էլ Բրատիսլավայում կայացած հանդիպման, նաեւ այն ժամանակահատվածում քննարկող հիմնական նյութի մասին կողմերը իրարամերժ կարծիքներ են արտահայտում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Հայկ Սահակյան

*

*