Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը Չեխիայի մայրաքաղաքում անհարմար դրության մեջ է հայտնվել

«Օրեր» ամսագրի խմբագիրը փորձել է պարզել՝ ինչու քաղաքական գնահատական չեն տալիս Իսլամական պետության ոճով ադրբեջանական վարքագծին...

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կտրուկ արձագանքել է Պրահայում Էլմար Մամեդյարովի հերթական քարոզչատեքստին: Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն այնտեղ մասնակցել են Եվրամիության Արեւելյան գործընկերության եւ Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների համատեղ ասուլիսում:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Չեխիայի մայրաքաղաքում անհարմար դրության մեջ է հայտնվել: Արեւելյան գործընկերության եւ Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների համատեղ ասուլիսին Պրահայում հրատարակվող «Օրեր» ամսագրի խմբագիրը փորձել է ներկաներից պարզել՝ ինչու քաղաքական գնահատական չեն տալիս Իսլամական պետության ոճով ադրբեջանական վարքագծին:

«Ադրբեջանի զինված ուժերի մի զինվոր մեկ ամիս առաջ տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ ցուցադրաբար գլխատել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինվորի, այնուհետեւ այդ անդամահատված գլուխը ձեռքին նկարահանվել: Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը բարձրագույն պարգեւի է արժանացրել պատերազմի այդ հանցագործին այնպես, ինչպես ժամանակին պարգեւատրել էր ադրբեջանցի մարդասպանին, որը, ինչպես գիտեք, Բաքու էր արտահանձնվել Հունգարիայից: Ցանկանում եմ իմանալ, թե ինչո՞ւ քաղաքական գնահատական չեք տալիս Իսլամական պետության ոճի վարքագծին»,- ասել է Աննա Կարապետյանը:

Մամեդյարովը որոշել է, թե հարցին ինքը պետք է պատասխանի, այնուհետև խմբագիրն ընդմիջել է. «Հարցն ուղղում է Վիշեգրադյան երկրների՝ Չեխիայի, Լեհաստանի, Հունգարիայի եւ Սլովակիայի արտգործնախարարներին»:

Մամեդյարովը արձագանքել է. «Ես էլ Ադրբեջանի արտգործնախարարն եմ: Եթե հարց եք տալիս, ինչպե՞ս չեք կամենում պատասխան լսել»:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները