«Իմ քայլը» խմբակցությունում չկա օրակարգ՝ ՀՀ օրհներգը փոխելու հետ կապված. Լիլիթ Մակունց

«...խորհրդանշանները փոխելու հարցում պետք է լինել չափազանց զգուշավոր»
makunts

Խմբակցությունում չկա օրակարգ՝ ՀՀ օրհներգը կամ որևէ այլ խորհրդանիշ փոխելու հետ կապված: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Պաշտոնապես հայտնում եմ, որ ո′չ հետաձգվելու հարց կա, ո′չ էլ օրակարգում նման հարց կա, ընդհանրապես նման հարց քննարկման ենթակա չէ»,-ասաց նա:

Մակունցը նշեց, թե ինչ վերաբերում է իր կարծիքին, ինքը չի ասել, որ կողմ է. «Ես ասել եմ, որ խորհրդանշանները փոխելու հարցում պետք  է լինել չափազանց զգուշավոր, և չենք կարող ամեն առիթով դիտարկել փոփոխություններ հարցը, բայց հայտնել եմ կարծիք փոփոխությունների հարցով»,-ասաց նա

*

*