«Կարիք կա, որ օրենսդիրն ու գործադիրը իրենց անելիքները սինխրոնիզացնեն»․ Մակունց

«Զարմանալի ոչ մի բան չկա, բավականին հաճախ են նման հանդիպումներ լինելու»
lilit-makunc

Նիստ չի եղել, այլ հանդիպում վարչապետի և կառավարության առանձին անդամների միջև, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Զարմանալի ոչ մի բան չկա, բավականին հաճախ են նման հանդիպումներ լինելու: Կարիք կա, որ օրենսդիրն ու գործադիրը իրենց անելիքները սինխրոնիզացնեն, և եթե այդ ընթացքում կան կուտակված հարցեր, քանի որ յուրաքանչյուրս մեր տիրույթում հստակեցումների կարիք ունենք, այդ ամենը քննարկենք: Ինչ վերաբերում է այսօրվա հանդիպմանը, ապա տարբեր հարցեր են քննարկվել, խոսել ենք վարչապետի՝ Դավոս և Գերմանիա կատարած այցելությունների մասին, իհարկե, առանձին թեմաներ ևս եղել են», — նշեց Մակունցը՝ ավելացնելով, որ հանդիպումներն աշխատանքային են, ուստի շատ մանրամասներ չի կարող ներկայացնել, թե որ պատգամավորն ինչ դիրքորոշում է հայտնել այս կամ այն հարցի հետ կապված:

Դիտարկմանը՝ օրենքի խախտում չէ, երբ կառավարության անդամները գալիս են խորհրդարան ու մասնակցում քննարկմանը, Մակունցը հավաստիացրեց, որ որևէ խախտում չկա:

«Օրենքով արգելված չէ, կառավարության անդամները կարող են մուտք գործել Աժ, պատգամավորները կարող են առաջարկել, որ կառավարության առանձին անդամներ գան և մասնակցեն որոշակի հանդիպմանը», -շեշտեց Մակունցը:

*

*