«Իմ քայլը» խմբակցությունը Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթաց է սկսելու. Լիլիթ Մակունց

«Խմբակցությունը որոշեց Սահմանադրական դատարանի դատավոր-անդամներից մեկի նկատմամբ սկսել գործընթաց»
qp-hrayr-tovmasyan3

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր քննարկել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը՝ Սահմանադրական դատարանի իրավիճակի շուրջ: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Խմբակցությունը որոշեց Սահմանադրական դատարանի դատավոր-անդամներից մեկի նկատմամբ սկսել գործընթաց՝ լիազորությունները դադարեցնելու» վերաբերյալ, խոսքը Հրայր Թովմասյանի մասին է»,-ասել է Մակունցը:

Ըստ նրա՝ չեն քննվել, օրինակ, Վահե Գրիգորյանի դիմումները՝ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված, պարզ չեն, թե ինչ ընթացակարգով են դիմել Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ եւ այլն: Մյուս հիմքը կողմի ներկայացուցչի հետ սերտ կապի առկայությունն է, որը կարող է կասկածի տակ դնել գործընթացի օբյեկտիվությունը: Խոսքը Արամ Օրբելյանի եւ Հրայր Թովմասյանի քավոր-սանիկ հարաբերությունների մասին է:

*

*