ՄԱԿ-ը հարցապնդում է հղել Թուրքիային 1915-1923 թթ. հարկադիր տեղահանված հայերի ճակատագրի մասին

...կարևոր քայլ է Թուրքիայի Հանրապետությանը պահանջ ներկայացնելու գործընթացում, որ վերջինս հաշտվի սեփական անցյալի հետ
ukraina-doneck-mak-ashkhatakic-geri

Չեխիայիում հրատարակվող «Օրեր» պարբերականը ներկայացրել է  Ն. Օ. Ս. Տ. Տ. Գարեգին Բ կաթողիկոսի, Ն. Օ. Ս. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսի, Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության  եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության  համատեղ հայտարարությունը

Առաջնորդվելով համազգային շահերով, մեր պատկան կազմակերպությունների և հաստատությունների անունից  մենք ողջունում ենք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբի, ՄԱԿ-ի Կարծիքի և արտահայտության ազատության աջակցության և պաշտպանության հարցերով հատուկ զեկուցողի և ՄԱԿ-ի Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խրախուսման և չկրկնվելու երաշխիքների հարցերով հատուկ զեկուցողի համատեղ գործողությունը, այն է՝  իրենց մանդատների շրջանակում Թուրքիայի Հանրապետության կառավարությանը համատեղ հարցապնդում հղելը:

Այս համատեղ հարցապնդումը կարևոր քայլ է Թուրքիայի Հանրապետությանը պահանջ ներկայացնելու գործընթացում,  որ վերջինս հաշտվի սեփական անցյալի հետ և, նախ և առաջ, կատարի  ճշմարտության հաստատման, զոհերի արդարության և վնասի փոխհատուցման իրավունքն ապահովելու համար քննություն իրականացնելու իր պարտավորությունը:

Ընդգծվում է, որ խախտումների վերաբերյալ նշված փաստաթղթում շարադրված պնդումները վերագրվում են Թուրքիային՝ հայկական փոքրամասնության վրա 1915-1923թթ. ներազդած ողբերգական իրադարձությունների և այդ բնակչության նկատմամբ առաջացած հետևանքների առումով:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*