ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները

Համաշխարհային կազմակերպության ղեկավարը ոգեւորված Է բանակցային գործընթացի ակտիվացման շուրջ...
antonio-guteresh

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ժնեւում կայացած բանակցությունների արդյունքները եւ հորդորել Է 2 երկրներին՝ զարգացնել այդ հաջողությունը եւ հասնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին լրագրողներին հայտնել Է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով Ժնեւի գագաթաժողովը:

Համաշխարհային կազմակերպության ղեկավարը ոգեւորված Է բանակցային գործընթացի ակտիվացման եւ շփման գծում լրավածության թուլացմանն ուղղված հավելյալ քայլերի ձեռնարկման շուրջ 2 պետությունների ղեկավարների միջեւ պայմանավորվածության ձեռքբերմամբ:

«Գլխավոր քարտուղարն ընդգծում Է, որ ՄԱԿ-ը պաշտպանում Է (ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի) համանախագահների միջնորդական ջանքերը եւ հորդորում Է կողմերին՝ օգտվել այդ գագաթաժողովի շնորհիվ ստեղծված դրական դինամիկայից եւ հասնել ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային լուծման»,- ասված Է Դյուժարիկի հայտարարության մեջ:

*

*