ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հուշագիրը

127 հայեր կեղծ մեղադրանքներով դատապարտվեցին ազատազրկման, որոնցից 31-ը մահացել են խոշտանգումների հետևանքով
artsakh-agn

Դեկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պատրաստված հուշագիրը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցի շուրջ։ Փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում:

Հուշագրում, մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի և Արցախի միջև հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցը ծագել է 1991 թ. Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմից շատ ավելի վաղ. դեռևս 1988-1989 թթ. տեղի էին ունեցել պատանդառության և առևանգման առանձին դեպքեր, և հետագայում, հակամարտության լարման հետ պայմանավորված, պատանդների և անհայտ կորածների խնդիրն ավելի սրվեց։ Ազգությամբ հայերին պատանդ վերցնելու պրակտիկան լայն տարածում է գտել հատկապես 1991 թ. Արցախի հայկական բնակավայրերի տեղահանման «Օղակ» գործողության ժամանակ:

«Մարդկանց առևանգումները տեղի էին ունենում Արցախի ամբողջ տարածքում, որից հետո նրանք հայտնվում էին ադրբեջանական բանտերում և կալանավայրերում, որտեղ ենթարկվում էին դաժան խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի:

Միայն 1991 թ. ութ ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի տարբեր գյուղերից 640 խաղաղ բնակիչներ անօրինական կերպով ձերբակալեցին կամ գերեվարվեցին: 127 հայեր կեղծ մեղադրանքներով դատապարտվեցին տարբեր ժամկետներով ազատազրկման, որոնցից 31-ը մահացել են կանոնավոր բնույթ կրող խոշտանգումների հետևանքով»,- նշված է փաստաթղթում:

Հուշագրում նաև բազմաթիվ փաստեր են բերվում՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ընթացքում և 1994 թ. հրադադարի մասին համաձայնագիր ստորագրվելուց հետո ադրբեջանական կողմից հայ պատանդների և ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների իրականացման վերաբերյալ։

Շարունակությունը՝ այստեղ։ 

*

*