ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարը հեռանում է Հայաստանից — Երկիր Մեդիա

ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարը հեռանում է Հայաստանից

Էդվարդ Նալբանդյանը պարգևատրել է նրան արտգործնախարարության պատվո մեդալով:
nalbandjan-buzeto

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 15-ին ընդունել է Հայաստանում Միացյալ ազգերի կազմակերպության ռեզիդենտ համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին` Երևանում առաքելության ավարտի կապակցությամբ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում Բրեդլի Բուզետոյի ներդրումը Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի արդյունավետ իրականացման գործում եւ պարգևատրել նրան արտգործնախարարության պատվո մեդալով:

*

*