Տաջիկստանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

«Այս հարցում մեր դիրքորոշումը սկզբունքային է»,- ասել է Ասլովը:

Տաջիկստանը շարունակում է մնալ իր սկզբունքային դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այս մասին Երեւանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովը:

Ասլովի խոսքով, Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում առանձնահատուկ քննարկման թեմա են դարձրել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Ես իմ անկեղծ մտահոգությունն եմ հայտնել հակամարտության գոտում վերջին լարվածության կապակցությամբ, որը հանգեցրեց մարդկային կորուստների։ Տաջիկստանը միշտ կողմնակից է բոլոր հակամարտությունների միայն խաղաղ կարգավորմանը: Այս հարցում մեր դիրքորոշումը սկզբունքային է: Բոլոր հակամարտություններն, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով»,- ասել է Ասլովը:

*

*