«ԼՂ շփման գծում իրավիճակը քիչ թե շատ կայունացել է». Պոպով

Իգոր Պոպովը հայտարարել է
sahman

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քիչ թե շատ կայունացել է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր ավարտվում է մեր այցը, որի շրջանակում եղել ենք Երևանում, Լեռնային Ղարաբաղում, իսկ հիմա գտնվում ենք Բաքվում: Հանդիպումներ ենք ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի, Ադրբեջանի նախագահի, երկու երկրների պաշտպանության նախարարների հետ, ինչպես նաև շուտով հանդիպելու ենք Ադրբեջանի արտգործանախարարի հետ: Ուշադրության կենտրոնում ղարաբաղյան գործընթացի հետ կապված հարցերն են: Մասնավորապես՝ քննարկել ենք երկու պետությունների ղեկավարների՝ Դուշանբեում կայացած զրույցները, դրա շրջանակում ձեռքբերված պայմանավորվածություններն ու ներկայում դրանց իրականացումը: Նկատի ունեմ շփման գծում, սահմանին տիրող իրավիճակը, որը քիչ թե շատ կայունացել է: Խոսել ենք նաև Երևանի ու Բաքվի միջև հաստատված կապի գծի մասին»,- լրագրողներին հայտնել է Պոպովը:

*

*