Շարմազանովը՝ ՀՀ քաղաքական ուժերին. «Լավ կլինի քիթը չխոթեն Արցախում ընթացող գործընթացների մեջ»

Շարմազանովը Հայաստանի քաղաքական ուժերին խորհուրդ է տալիս չխառնվել Արցախի ներքաղաքական կյանքին:
Eduard-sharmazanov

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հայաստանի քաղաքական ուժերին խորհուրդ է տալիս չխառնվել Արցախի ներքաղաքական կյանքին:

Ազգային ժողովում, անդրադառնալով Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքին, Շարմազանովը հիշեցրեց, որ ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցություններն ու իրավապահ մարմինները հանդես են եկել հայտարարությամբ:

«Լավ կլինի, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը հանգիստ նստեն իրենց տեղերում և քիթը չխոթեն ընթացող գործընթացների մեջ»,- նշեց Շարմազանովը:

Դիտարկմանը, թե երբ պետք է լինում ՀՀ քաղաքական ուժերն ու ՀՀ իշխանությունները արձագանքում են Արցախում տեղի ունեցող զարգացումներին, Շարմազանովն արձագանքեց.

«Եթե ուշադիր եղել եք Հայաստանի թե´ ընդդիմադիր, թե´ իշխանական քաղաքական ուժերը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, քայլ են կատարում, եթե Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիա է իրականացվում: Ինչ վերաբերվում է Արցախի ներքին քաղաքականությանը, ապա այնտեղ կա ընտրված իշխանություն, և նրանք իրենց գործն անում են»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

*

*