Սերգեյ Մարկեդոնով. «Չեմ կարծում, որ Պուտինն այնքան պարզ կգործի՝ մերձենալով Ադրբեջանին՝ ի վնաս Հայաստանի»

Ով էլ դառանա նախագահ Ալիեւից հետո, միեւնույն է՝ փոխզիջումներն անխուսափելի են։

Պատմական գիտությունների դոկտոր, պետական համալսարանի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով, ճիշտ չէ, երբ ղարաբաղյան հակամարտությունը համարում են սառեցված, քանի որ դա նշանակում է ամեն տեսակի գործողությունների բացակայություն:

«Ղարաբաղի դեպքում մենք տեսնում ենք շատ դինամիկ ստատուս քվո, որը ենթադրում է ռազմադաշտում փորձարկում տարբեր հաճախականությամբ. բանակցություն-փորձարկում, փորձարկում-բանակցություն: Ես չեմ ուզում անել մռայլ կանխատեսումներ, սակայն այս ամբողջ ընթացքում, երբ խնդիրը քննարկելու համար հանդիպումներ են կազմակերպվում, դրանց նախորդում կամ հաջորդում են սրացումները, միգուցե ոչ այնպիսին, ինչպիսին ապրիլյանն էր: Նվազագույնը 2008 թվականից ուժային ձեւաչափը դարձել է բանակցային գործընթացի մաս:

Գուցե մի փոքր սխալվեմ, սակայն այս բանակցությունների ընթացքում եւս հնարավոր են ինչ-որ փորձարկումներ, քանի որ կողմերը փոխզիջում գտնելու ցանկություն չունեն: Իսկ ինչ վերաբերվում է Մոսկվային կամ Վաշինգտոնին, ապա ո՛չ Պուտինը կարող է դառնալ հայ, ո՛չ էլ Քերին՝ ադրբեջանցի: Այս պատճառով Հայաստանը պետք է որոշի՝ ինչ է հասկանում զիջում, փոխզիջում ասելով: Մոսկվան, Վաշինգտոնը կարող են օգնել, այլ ոչ թե լինեն որոշիչ գործոն:

Որպիսի խոսենք լավրովյան ծրագրի մասին, պետք է այն տեսնել: Բայց այդ ծրագիրը չկա: Ինչ վերաբերում է հողերը հանձնելուն կամ վերադարձնելուն, դա նորացված մադրիդյան սկզբունքներն են, որոնք ենթադրում են ազատել ԼՂՀ սահմանից դուրս գտնվող տարածքները: Հայստանի ղեկավարությունն էլ ե′ւ երեկ, ե′ւ այսօր, ե′ւ էլ անգամ մինչեւ ապրիլ, պատրաստ էր այն ընդունել, բայց ոչ հենց այնպես, այլ ղարաբաղի կարգավիճակի հետ փոխկապակցված»,- նշում է Սերգեյ Մարկեդոնովը:

Վերջինս կարծիքով, կողմերի միջեւ կա անվստահություն, եւ նրանք վախենում են անել առաջին քայլը:

«Ռուսաստանում քաղաքականությունը թելադրում է ոչ թե Լավրովը, այլ մեկ ուրիշը, որի ազգանունը բոլորս գիտենք: Եվ երկրորդ, Ռուսատանին կարելի է նախատել շատ բաներում՝ ցինիզմ, էգոիզմ, պրագմատիզմ եւ այլն, սակայն չի կարելի ասել, որ Ռուսաստանը պատրաստ է անշահախնդիր ինչ-որ բան անել ու սպասել, թե ինչ կստացվի: Դա նրան բնորոշ չէ:

Օրինակ, ասում են, թե Ռուսաստանն ուզում է, որ հանձնվեն հինգ շրջանները: Ենթադրենք՝ ուզում է, իսկ ի՞նչ է դրա փոխարենը: Ենթադրենք, Ադրբեջանը չեղարկում է դարի պայմանագիրն ու անդամակցում Եվրասիական տնտեսական միությանը։ Հայաստանը շնորհակալ կլինի՞ մեզ. դժվար թե: Հայկական կողմը պետք է գնա զիջումների, խոսքը ոչ թե Ղարաբաղի կամ նրա կարգավիճակի մասին է, այլ զիջում միջանկյալ հարցերում: Եւ եթե անգամ ենթադրենք, որ նման ծրագրեր կա, կարծում եք Սարգսյանն անձայն պետք է ընդունի՞ այն ու իրականացնի՞: Ես դա չեմ պատկերացնում: Նույնը վերբերում է նաեւ Ադրբեջանին: Նրանց պետք է բացատրել, որ վերադարձ 1988 թվականին այլեւս չի լինելու: Ով էլ դառանա նախագահ Ալիեւից հետո, միեւնույն է՝ փոխզիջումներն անխուսափելի են»,- մանրամասնեց քաղաքագետը:

Ըստ Մարկեդոնովի՝ նրանք կքննարկեն զենքի հարցը, քանի որ դա շահավետ բիզնես է: Այլ հարց է, որ այս ամենը պետք է կաննոնակարգվի. արդյո՞ք այդ գնված զենքերը նոր պատերազմ չեն բերի Ղարաբաղ, չե՞ն ստեղծի խնդիրներ Հայաստանի հետ:

«Գիտեք՝ Ռուսատանը շատ դժվար կացության մեջ է: Նրա համար կարեւոր է ե՛ւ Հայստանը, ե՛ւ Ադրբեջանը, եւ որեւէ կտրուկ որոշում Մոսկվան չի կայացնի: Ես չեմ կարծում, որ Պուտինն այնքան պարզ կգործի՝ մերձենալով Ադրբեջանին՝ ի վնաս Հայստանի: Այո, Հայաստանը փոքր երկիր է, չունի նավթ, սակայն ունի ռազմավարական պատրաստակամություն՝ զոհելու այդքան շատ թանկ ինքնիշխանության որոշ տարրեր՝ հանուն Ռուսաստանի: Սա շատ թանկ արժե, եւ այդ հարաբերությունները պետք է պահպանել ոսկերչական վարպետությամբ»,- նշեց քաղաքագետը:

 

*

*