Կատարվածը լուրջ հարված է Արցախում ձեւավորված ժողովրդավարական սկզբունքներին

ԼՂՀ ԱԺ «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» եւ «Շարժում - 88» խմբակցությունները հայտարարություն են տարածել...
lxh-aj

ԼՂՀ ԱԺ «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» եւ «Շարժում — 88» խմբակցությունները հայտարարություն են տարածել Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, խորհրդարանական խմբակցությունները հայտարարել են, որ կատարվածն անթույլատրելի արարք է պատգամավորի հանդեպ, եւ այն լուրջ հարված է Արցախում ձեւավորված ժողովրդավարական սկզբունքներին.

«Դատապարտում ենք տեղի ունեցածը եւ համոզված ենք, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

*

*