ԼՂ հակամարտության հետ կապված հարցերը քննարկվել են նաեւ ՌԴ անվտանգության խորհրդում

Նախագահ Պուտինը անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է վերջին օրերին ունեցած բարձր մակարդակի հանդիպումների արդյունքները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցերը քննարկվել են նաեւ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդում։ Թեեւ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում Ղարաբաղյան հակամարտության մասին, սակայն նույն այդ հաղորդագրության համաձայն, նախագահ Պուտինը անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է վերջին օրերին ունեցած բարձր մակարդակի հանդիպումների արդյունքները:

Հանգամանորեն քննարկել են այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի եւ Հայաստանի նախագահների հետ Ռուսաստանի նախագահի հանդիպումների արդյունքում։

*

*