Ռուս վերլուծաբան. «Կարող է առաջանալ բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնկացելու անհրաժեշտությունը»

Ըստ վերլուծաբան Մոդեստ Կոլերովի՝ Ադրբեջանը զգում է,որ ժամանակն աշխատում է ԼՂ-ի ու նրա անկախության օգտին.
italia-hrea-hamaynq-ajakcutyun-arcakh

Նախորդ շաբաթ Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների` երկու գումարած երեք ձեւաչափով հանդիպմանն ըստ էության կոչ արվեց երկու երկրներին վերսկսել բանակցությունները եւ հարգել նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությւոնները: Ըստ ռուսաստանցի փորձագետի այդ պայմանավորվածությունների չիրականացման հիմնական մեղավորը Ադրբեջանն է:

 
«Վիենայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնց տակ ի դեպ չկա Ադրբեջանի ստորագրությունը, իսկ Հայաստանն այն ստորագրել է ,պետք է փաստաթղթավորել: Սա նշանակում է հակամարտության գոտում մոնիտորինգի մեխանիզմի ներդրում, միջազգային դիտորդական առաքելության ներկայություն:Այս դիրքորոշումն ադրբեջանը մինչ օրս ամեն ձեւով շարունակում է անտեսել,անընհատ փոփոխելով իր մոտեցումը»,- նշեց Ստանիսլավ Տարասովը:
 
Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից արված հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի աշախատաոճում անհրաժեշտ են կտրուկ փոփոխություններ եւ որ հակառակ դեպքում իրենք պատրաստ են դուրս գալ Մինսկի խմբից, ռուսաստանցի վերլուծաբանները նշում են, որ նման պահանջի դեպքում բանակցային պրոցեսին պետք է միանա նաեւ Ղարաբաղը` ըստ ինննսունչորս թվականին կնքված համաձայնագրի:
 
«Կա մի պահ, որին ադրբեջանը ուշադրություն չի դարձրել , բայց Հայաստանը շատ արդարացիորեն նշում է դեռեւս 1994 թվականին շփման գծում կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության կատարումը: Պատահական չէ, որ Մինսկի խումբը ընդունում է այդ համաձայնագիրը, որի տակ դրված է երեք կողմի ստորագրություն: Ստեփնակերտի, Երեւանի ու Բաքվի :Այդ դեպքում եթե առաջանում է Մինսկի խմբի եւ բանակցային գործընթացի ձեւափոխության հարցը, ապա անպայման առաջանում է նաեւ հակամարտության կողմ հանդիսացող Ղարաբաղի` բանակցային գործընթացին մասնկացելու անհրաժեշտությունը: Եվ ադրբեջանը հասկանում է, որ Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին, այն դեպքում, երբ հակամարտության շփման գծում կլինեն մոնիտորինգ, միջազգային դիտորդներ, կարող է վերջին հաշվով բերել Կոսովոյի սցենարին: Ղարաբաղը կդառնա անկախ:
 
Ըստ Ռեգնում գործակալության տնօրեն, վերլուծաբան Մոդեստ Կոլերովի՝ Ադրբեջանը զգում է,որ ժամանակն աշխատում է Լեռնային Ղարբաղի ու նրա անկախության օգտին.
 
«Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ առաջին հերթին Ռուսաստանը միտված են ու նաեւ առաջադրում են այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանին՝ որպես հակամարտող կողմ: Հենց սա էր ապրիլյան պատերազմի պատճառը եւ դեռեւս պահպանվում է Ղարաբաղում կռվի վերսկսման վտանգը»:
 
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հնչող տեսակետները տարբեր են, փորձագետները չեն բացառում, որ հաջորդ տարի նոր ռազմական բախում կարող է լինել հակամարտության կողմերի միջեւ, հաշվի առնելով խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը` միջնորդական ջանքերի սպառում, սպառազինությունների մրցավազք, հրադադարի հաճախակի խախտումներ, եւ, այնուամենայնիվ, ըստ նրանց՝ առկա ճգնաժամը հնարավոր է հաղթահարել նոր դիրքորոշման, կողմերի միջեւ զիջումների իրականացմամբ :
 
«Եթե հակամարտող կողմերը, իսկ մենք տեսնում ենք, որ փակուղային վիճակ ստեղծել է Ադրբեջանը, շարունակեն նույն ձեւով, ԵԱՀԿ Մինսկի խումբը իրավունք ունի Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի հետ համատեղ ընդունել նոր որոշում եւ սկսել պարտադրման մեխանիզմը: Խաղարարար ուժեր.մոնիտորինգ եւ այլն : Հիմնական իրադարձությունները կզարգանան հաջորդ տարի եւ կարեւորը, որպեսզի Մինսկի խումբը այս փուլում թույլ չտա որեւէ ռազմական բախում, լայնածավալ պատերազմական գործողություններ,որը սակայն, ըստ մեր կանխատեսումների քիչ հավանական է, որ կլինի»,- նշեց Ստանիսլավ Տարասովը:
 
Ըստ վերլուծաբան Մոդեսո Կոլերովի՝ Հայստանի ու Ղարաբաղի թշնամին հասկանում է, որ ինքը տանուլ է տվել դիվանագիտական կռիվն ու մարդկանց համար կռիվը. «Քանի որ եթե դու տարիներ շարունակ ասում ես, որ նրանք օտար են, որ իրավուք չունեն ապրելու այս հողի վրա ,ապա դու երբեւէ չես արժանանա նրանց սիրուն, ստացվում է, որ դու ոչ թե այսպես ասած տարածքային ամբողջակաության կռիվ ես տալիս, այլ ուզում ես հող`առանց մարդկանց: Եվ ճիշտ են այն կարծիքները, որ Լեղնային Ղարաբաղի դեմ կռիվը հայոց ցեղասպանության յուրօրինակ շարունակությունն է, սակայն ես հոււյս ունեմ որ ճիշտը կհաղթի ու Լեռնային Ղարաբաղը կճանաչվի անկախ»:

*

*