ԼՂ հակամարտության լուծման տարբերակը «կարող է նաև հանրաքվեի դրվել կամ չդրվել»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառում է դավադրությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ:
nikol-pashinyan (2)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է դավադրությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Բացառվում են դավադրությունները Ղարաբաղի հարցում, որովհետև Ղարաբաղի հարցն իմ հարցը չէ, խմբի հարց չէ, Ղարաբաղի հարցը համազգային հարց է: Ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Իմ հիմնական խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել Հայաստանի ժողովրդի համար, հայ ժողովրդի համար ընդունելի լուծումը, և, երբ բանակցային գործընթացում կձևակերպվի մի այնպիսի լուծում, որը ես կարող եմ համարել, որ ընդունելի կլինի հայ ժողովրդի համար, ես այդ լուծման առաջարկը կներկայացնեմ մեր ժողովրդին, դրա շուրջ համազգային քննարկում մենք կունենանք, և որոշումները պետք է կայացվեն համազգային ձևաչափով»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ անհրաժեշտության դեպքում իր կողմից առաջարկված լուծման տարբերակը կարող է նաև հանրաքվեի դրվել կամ չդրվել: Նրա խոսքով՝ կան նաև այլ տարբերակներ։

*

*