«Լույս» դաշինքը քարոզարշավ իրականացրեց Դավիթաշենում

Արտակ Զեյնալյանը համակիրների հետ շրջեց Դավիթաշենում
luys-artak-zeynalyan

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ «Լույս» դաշինքը քարոզարշավ իրականացրեց  Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում: «Լույս» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը համակիրների հետ շրջեց Դավիթաշենում, շփվեց համաքաղաքացիների հետ:

«Լույս» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը, դիմելով Դավիթաշենի բնակիչներին,  հորդորեց սեպտեմբերի 23-ին ձայն տալ Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանին՝ Երևանում նոր տիպի կառավարմանը սկիզբ դնելու նպատակով: «Ձեր քվեով է պայմանավորված լինելու, թե ինչպիսի զարգացում է  ունենալու Երևանը 5 տարի շարունակ: Մեր դաշինքը ձեզ է առաջարկում Երևանի արդար և արդյունավետ ծրագիր»,-ասաց Խաժակյանը:

Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը:

Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

 

*

*