«Լուսավոր Հայաստանը» բոյկոտել է Վանաձորի ավագանու նիստը — Երկիր Մեդիա

«Լուսավոր Հայաստանը» բոյկոտել է Վանաձորի ավագանու նիստը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության հայտարարությունը
vanadzor-qaghaqapetaran

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել։

«Այսօր՝ 20.07.2018թ-ին Վանաձորում գումարվեց ավագանու արտահերթ նիստ: Իսկզբանե նիստում պետք է ներառված լիներ 2 հարց, կապված նորակառույց բժշկական կենտրոնի և երիտասարդական ծրագրերի հետ: Սակայն անակնկալ կերպով օրակարգում հայտնվեցին շուրջ 11 հարց: Եվ քանի որ այդ հարցերը չէին քննարկվել համապատասխան հանձնաժողովներում և չկային համապատասխան եզրակացություններ, մեր կողմից առաջարկվեց այդ հարցերը հանել օրակարգից, և քննարկել այլ արտահերթ նիստում, պահպանելով կանոնակարգը և չանտեսելով հանձնաժողովների կարծիքները:

Ստանալով բացասական պատասխան, այդ մոտեցումը մեր կողմից որակվեց որպես ընդունված կարգի խախտում և անհարգալից մոտեցում հանձնաժողովների վերաբերյալ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը անընդունելի համարելով մասնակցել նախկին ՀՀԿ-ական վարքագիծը դեռևս որդեգրած ավագանու նիստին, բոյկոտեց և հեռացավ նիստերի դահլիճից»:

*

*