«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վարչապետից հերքում է պահանջում

Դիմումն ուղարկվել է վարչապետին
lusavor-hayastan-edmond-maruqyan

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վարչապետից պահանջում է հերքել կառավարության նախորդ նիստում հնչեցրած զրպարտչական բնույթի տեղեկությունները: Նման պահանջով դիմումը, ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ուղարկվել է վարչապետին:

Հիշեցնենք, որ երեկ կառավարությունը մերժել էր «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, արարողակարգային ծախսերի, կեցության համար անհրաժեշտ ապրանքների ծառայությունների գնումները:

Վարչապետը, ինչպես նաեւ արդարադատության նախարարը հայտարարել էին, որ նման տեղեկատվությունը հասանելի դարձնելը նույնն է, թե ասել ինչպես կարելի է պաշտոնյաների նկատմամբ ավելի հարմար կերպով ահաբեկչություն իրականացնել:

Ավելի ուշ Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում հայտարարել էր, որ վարչապետն ու արդարադատության նախարարը կեղծ լուրեր են տարածում, եւ որ իրենք ահաբեկչության հետ կապ չունեն:

*

*