«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրապարակել է 157 հոգուց բաղկացած համամասնական ցուցակը

Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը
lusavor-hayastan-kusakcutyun-shrjayc

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակը՝ բաղկացած 157 հոգուց։

Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակում ներկայացված են․

1. Մարուքյան Էդմոն Հրաչիկի ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր

2. Թանդիլյան Մանե Վանյայի ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար

3․ Բաբաջանյան Արման Շամիր «Սկիզբ մեդիա կենտրոն»-ի տնօրեն

4․ Գորգիսյան Գևորգ Սամվելի  ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր

5․ Սիմոնյան Տարոն Վարդանի ԵՊՀ դոցենտ, «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» ՓԲԸ իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

6․ Խաչատրյան Արկադի Սանասարի Կենտրոնական բանկի նախագահի խորհրդական

7․ Սամսոնյան Անի Տաճատի Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ

8․ Բաբայան Հարություն Վիլիկի «Վի Էյչ Էյչ»  ՍՊԸ հիմնադիր

9․ Եղիազարյան Արմեն Էդիկի «Լոռու մարզի երիտասարդ տնտեսագետների ասոցիացիա» ՀԿ նախագահ,  «Պիրամիդա Կվինտ» ՍՊԸ հիմնադիր

10. Կոստանյան Աննա Մայիսի ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ

*

*