Պուտինի հետ ասացինք՝ «Սերժ, տուր 5 շրջանը», հրաժարվեց. Լուկաշենկո

Հարցը քննարկվել է Երևանում՝ ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ընթացքում...
serj-putin-lukashenko

Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել են ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին Ադրբեջանին տալ ԼՂՀ «անվտանգության գոտին» կազմող 7 շրջանից 5-ը, սակայն վերջինս հրաժարվել է։ Բելառուսական Belta-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահը։

Նա նշել է, որ հարցը քննարկվել է Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ընթացքում։ ՌԴ-ն ու Բելառուսը միասնական մոտեցմամբ էին հանդես եկել՝ պատրաստակամություն հայտնելով այնտեղ սեփական զորքերն ուղարկել։

«Ազնվորեն ասել եմ․ լսիր, ինչպես նրանք են ասում, օկուպացրել եք 7 շրջան։ Ես ու Պուտինը միասնական դիրքորոշում հայտնեցինք՝ Սերժ, տուր այդ 5 շրջանը։ Ո՞րն է պատճառը չվերադարձնել դրանք, չէ որ դատարկ են։ Նա էլ ասում է՝ որ վերադարձնեմ, նրանք ճանապարհը կկտրեն, կգրավեն Ղարաբաղը և այլն։ Եվ ես ու Պուտինը հստակ ասացինք, որ մեր զորքը կմտցնենք, որ դա թույլ չենք տա։ Ադրբեջանցիների ներկայությամբ ենք ասել։ Նա ասաց՝ ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»,- պատմել է Լուկաշենկոն։

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները