Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

«ՀՀ-ն և Բելառուսը շատ արգասաբեր աշխատում են»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով Բելառուսի նախագահին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

շատ ուրախ եմ հանդիպել Ձեզ Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևանում: Վաղը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը: Կարծում եմ՝ այն շատ կարևոր նիստ է, որովհետև հոկտեմբերից ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, իսկ վաղը մենք պատրաստվում ենք համապատասխան համաձայնագիր ստորագրել Սինգապուրի հետ: Դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միության գործընկերների շրջանակն ընդլայնվում է, և ես շատ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության շրջանում: Վստահ եմ, որ դա կբարձրացնի ԵԱՏՄ-ի գրավչությունը և ԵԱՏՄ բոլոր երկրներում բիզնեսի համար նոր հնարավորություններ կբացի: Շատ ուրախ եմ այս հանդիպման համար, որովհետև մենք կկարողանանք քննարկել մեր հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր, որոնք գտնվում են բավական լավ մակարդակում: Իհարկե, մենք նաև մշտապես այդ մասին խոսում ենք, որ չի կարելի կանգ առնել ձեռք բերածի վրա, այլ պետք է շարունակել զարգացնել հարաբերությունները: Իհարկե, Բելառուսը մեր ռազմավարական գործընկերն է, շատ կարևոր գործընկերը, և մենք շատ արգասաբեր աշխատում ենք: Հույս ունեմ, որ այդ համագործակցությունն գնալով առավել արգասաբեր կդառնա»:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր խոսքում ասել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալություն այս շատ կարևոր հանդիպման համար, որը նախորդում է մեր տնտեսական միության շրջանակում երկրների ղեկավարների վաղվա նիստին: Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ շատ արդյունավետ նախագահության համար: Ես գիտեմ, թե որքան շահագրգռված եք Դուք եղել և որքան ակտիվ եք աշխատել Սինգապուրի հետ՝ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Անկեղծ ասած, երբ ինձ զեկուցեցին այն մասին, որ մենք պետք է մշակենք  Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտու կնքման մասին համաձայնագիր, ես ասացի՝ կենտրոնացեք Նիկոլ Փաշինյանի վրա, կենտրոնացեք Հայաստանի վրա, որովհետև մեր տնտեսությունները նման են, և չեմ կարծում, թե Հայաստանն իր համար որևէ բան վատ կանի, ինչը կվնասի, ենթադրենք, նաև մեզ: Դրա համար մենք կենտրոնացանք Ձեր մշակումների վրա, սակայն, իհարկե, նույնպես վերլուծել ենք իրավիճակը և մշտապես Ձեզ աջակցել ենք, Դուք դա չեք կարող հերքել: Ձեր յուրաքանչյուր դիմումին մենք մշտապես աջակցել ենք, և պետք է ասեմ, որ դա առաջին դեպքն է, երբ մեկ տարվա ընթացքում Դուք կարողացաք ոչ միայն առաջ շարժվել, այլև մշակել համապատասխան համաձայնագիրը: Անկեղծ ասած, Սինգապուրը նման համաձայնագրի համար պետք է առաջին հերթին շնորհակալ լինի Հայաստանին: Սակայն պետք է ընդգծեմ, որ համաձայնագիրը բոլոր պետությունների օգտին է, հակառակ դեպքում այն ոչ ոք չէր դիտարկի: Դրա համար էլ օպտիմալ ժամանակում մշակվել է այս համաձայնագիրը»:

Շարունակությունը՝ այստեղ։ 

*

*